Ոճային․ Հռիփսիմե Հակոբյանն աշնանային կերպարում

13:37   2 նոյեմբերի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է աշնանային հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում  է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, խակի երանգի բաճկոն։ Կերպարը համալրում են սեւ կոշիկներն ու պայուսակը։ Կադրին կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակած լուսանկարում երգչուհին ներկայացել էր շքեղ, երեկոյան կերպարում։ Հռիփսիմեն կրում էր կանաչ երանգի, փայլուն զգեստ։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները մեկնաբանությունների հատվածը ողողել էին դրական խոսքերով ու հաճոյախոսություններով։



© NEWS.am STYLE