Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան սպասում են չորրորդ զավակի ծնունդին

17:17   2 նոյեմբերի, 2019

Ռուս ռեփեր Ջիգանը եւ նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան չորրորդ անգամ ծնողներ կդառնան: Այս մասին հայտնել է Super պորտալը՝ վկայակոչելով արտիստի շրջապատի սեփական աղբյուրները։

Լրագրողների խոսքերով բազմազավակ մայրն այժմ գտնվում է հղիության վաղ շրջանում։  Օքսանան վերջին ամսում հրապարակել է միայն իր հին լուսանկարները: Նորերից միայն ընտանիքի լուսանկարներ ու սելֆիներ են։

Առայժմ զույգն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն չի կատարել, սակայն հղիության մասին լուրերը չեն հերքվել: Նրանք բազմիցս խոստովանել են, որ ցանկանում են որդի ունենալ։



© NEWS.am STYLE