Վագրային պրինտ, խորը դեկոլտե․ Լիա Զախարյանը՝ հրապուրիչ կերպարում

20:37   2 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր միկրոբլոգում մշտապես գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում, ներկայացնում է ոճային կերպարներ ու առօրյայի ու աշխատանքի մասին հրապարակումներ։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին պատկերված է «թաց» դիմահարդարմամբ է, կրում է վագրային պրինտով, խորը դեկոլտեով զգեստ։ Կերպարն ամբողջացնում է զգեստի եւ դիմահարդարման երանգի լայնեզր գլխարկը։ Երիտասադր դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր վառ շպարով․ արտահայտիչ աչքեր, մեղմ շրթներկ։ Լիա Զախարյանը կրում էր կանաչ երանգի վենաշապիկ եւ նույն երանգի մեծ ականջօղեր։ Նա ընտրել է կոկիկ վարսահարդարում։



© NEWS.am STYLE