Արտահայտիչ աչքեր, մեղմ երանգի շրթունքներ․ Ռոզի Ավոտիսովան՝  նուրբ կերպարում

21:49   2 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է քնքուշ կերպարում։ Ռոզին նուրբ շպարով է․ արտահայտիչ աչքեր, նուրբ շրթներկ։ Կրում է ծաղիկներով վերնաշապիկ։ Հրապարակմանը կից Ռոզին գրառում չի կատարել։

Օրերս Ռոզին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Ռոզին նուրբ շպարով էր, կրում էր ճերմակ վերնաշապիկ։ Կադրն արված էր ավտոմեքենայի մեջ։ Հրապարակմանը կից Ռոզին գրել էր․ «Կանացի լինելու նուրբ արվեստը»։



© NEWS.am STYLE