Gucci-ից՝ մանկական շապիկ, D&G-ից՝ զգեստ. Մարգարիտա Սիմոնյանի նորածին դուստրը նվերներ է ստացել Օլգա Բուզովայից

10:16   3 նոյեմբերի, 2019

Տիգրան Քեոսայանի եւ Մարգարիտա Սիմոնյանի կրտսեր դուստրը ծնվել է հոկտեմբերի 19-ին։ Նա մինչ օրս շարունակում է նվերներ ստանալ աստղային զույգի ընկերներից: Եվ այսպես, հայտնի հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան ամենակրտսեր Քեոսայանին նվիրել է լյուքսային զգեստներ՝ Gucci ապրանքանիշի 14 200 ռուբլի արժողությամբ (մոտ 106 000 դրամ) մանկական շապիկ  եւ Dolce & Gabbana-ի՝ 13 950 ռուբլի (մոտ 104 000 դրամ) արժեողությամբ զգեստ։

«Շնորհակալություն Օլգային՝ Մարոյի համար այսպիսի շքեղ նվերներ մատուցելու համար», - իր Instagram-ում երգչուհուն դիմել է Սիմոնյանը։

Այն մասին, որ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը եւս մեկ երեխա են ունենալու, հայտնի է դարձել մարտին, երբ հաղորդավարուհին հյուրընկալվել էր «Секрет на миллион» շոուին: Աստղային զույգը դաստիարակում է 5-ամյա Մարիանային եւ 4-ամյա Բագրատին։  Ժառանգների դեմքերը զույգը նախընտրում է ցույց չտալ հանրությանը՝ սոցիալական ցանցերում դրանք փակելով արեւի տեսքով ստիկերով։



© NEWS.am STYLE