Սլացիկ մարմին, ձիեր, ոսկեգույն ուլտրակարճ զգեստ․ Քենդալ Ջենները՝ երեկույթի հեքիաթային թագուհի

13:13   3 նոյեմբերի, 2019

23-ամյա Քենդալ Ջեները ներկայացել է տպավորիչ կերպարում։ Հանուն երեկույթի նա վերածվել է անտառային փերու։

Հելոուին նշելու համար մոդելը հրավիրել է իր աստղային ընկերներին։ Հրավիրվածների շարքում էին՝ Էմիլի Ռատակովսկին, Ջիջի Հադիդը եւ Հեյլի Բիբերը։

Երեկոյի տիրուհին էլֆերի թագուհու կերպարում էր։ Քենդալը կրում էր ուլտրակարճ, «ոսկյա» զգեստ, որն ասես, զարդարված լիներ կախարդական թռչունների փետուրներով։

Քիմ Քարդաշյանի քույրն իր կերպարը համալրել էր ոսկեգույն, ամառային բարձրակրունկներով։  Իսկ թափանցիկ թեւերն ամբողջացրել էին հեքիաթային անսամբլը։

Մոդելը կերպարանք է ընդունել երկու ճերմակ ձիերի հետ։ Նման միջավայրը Քենդալին երեկույթի իսկական թագուհի է դարձրել։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE