«Տարբերվող»․ Լիլուն՝ հրապուրիչ կերպարում

14:53   3 նոյեմբերի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Կադրերում երգչուհին ներկայացել է հմայիչ ու շքեղ կերպարում․ նա կրում է ուսը բաց, մուգ խակի երանգի երեկոյան զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա հիանալի կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են ոսկեգույն բարձրակրունկները։

Ավելի վաղ հրապարակած կադրերում երգչուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Նա կրում էր  խորը դեկոլտեով, սեւ երանգի, երեկոյան զգեստ։ Երգչուհին երեկոյան դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էր կրծքազանդը։



© NEWS.am STYLE