«Ներդաշնակ զույգ»․ Մարջան Ավետիսյանի եւ ամուսնու սիրառատ լուսանկարը

15:47   3 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակվող  դերասանուհին իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել։

Տեղադրված կադրում հայտնի դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Ամուսինները աշնանային հագուստով են։ Կադրին կից Մարջանը մեկնաբանություն չի կատարել, սակայն նրա երկրպագուները գրել են․ «Ներդաշնակ զույգ», «Շատ լավն եք»։

Ավելի վաղ դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ոճային կերպարում։  Նա կրում էր ծաղկավոր զգեստ, նստած էր Կասկադում։ Կերպարն ամբողջացրել էր կանաչ պայուսակը։ Կադրին կից Մարջանը մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE