Հմայիչ Լետիցիա Կաստան՝ Dolce&Gabbana-ի Intense բույրի «դեմքը»

18:11   19 հուլիսի, 2013

Ֆրանսիական 35-ամյա մոդել եւ դերասանուհի Լետիցիա Կաստան դարձել է Dolce&Gabbana-ի Intense բույրի «դեմքը»: Ի դեպ, նա ներկայացրել է նաեւ հարդարաջրի նախորդ գովազդային արշավը:

 

Intense by Dolce&Gabbana օծանելիքը խանութներում կհայտնվի սեպտեմբերին: Հմայիչ Լետիցիա Կաստան ծնվել է ֆրանսիական Պոնտ Օդեմե քաղաքում, Ռուանից 30 կմ դեպի արեւմուտք: Մայրը տեղացի էր, հայրը՝ Կորսիկայից: Լետիցիայից բացի, ընտանիքում եւս երկու երեխա կար. ավագ եղբայրը՝ Ժան Բատիստը եւ կրտսեր քույրը՝ Մարի-Անժը:

15 տարեկանում Լետիցիան հրավեր է ստանում «Madison Models» մոդելային գործակալությունից եւ շուտով դառնում «Elle» ամսագրի մոդելը: 1993 թվականին մասնակցել է «Guess» ջինսերի հաջող գովազդային արշավին, 18 տարեկանում դարձել Victoria's Secret-ի առաջատար մոդելը: Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում, նրա լուսանկարները հայտնվել են նորաձեւության ամսագրերի կազմերին: 1999 թվականին Լետիցիան նկարահանվել է նաեւ «Աստերիքսն ու Օբելիքսը Կեսարի դեմ» ֆիլմում:

2000 թվականին Ֆրանսիայի քաղաքապետերի հավաքի ժամանակ նա ընտրվել է երկրի ազգային խորհրդանիշ Մարիանայի նախատիպ:



© NEWS.am STYLE