«Մուսյա, սա իմ հինգերորդն է»․ հմայված Տիգրան Քեոսայանը՝ նորածին դստեր հետ (ֆոտո)

10:18   4 նոյեմբերի, 2019

Քեոսայան-Սիմոնյան ընտանիքը չի դադարում հմայվել եւ ուրախանալ փոքրիկ Մարոյով, որը ծնվել է ընդամենը երկու շաբաթ առաջ։  Նրանք շարունակում շնորհավորանքներ ու նվերներ են ընդունել։ Այսպիսով, վերջին նվերներից մեկը հայտնի հաղորդավար, երգչուհի Օլգա Բուզովայից էր, որն աղջկան «երես էր տվել» բրենդային հագուստներով:

Իսկ Մարոյի մայրը՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Instagram-ում տեղադրել է երջանիկ ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի եւ դստեր լուսանկարը։ Լուսանկարում երջանիկ, հմայված հայրիկը նայում է բարուրված Մարոյին։

-Տիգրան, զգույշ, գլուխը բռնիր։

- Մուսյա, սա իմ հինգերորդն է։

Այսպես է մակագրել լուսանկարը Մարգարիտա Սիմոնյանը, որի հասցեին հետեւորդները հիացական շնորհավորանքներ եւ ջերմ մաղթանքներ են հղել:  «Սիրելի Մարգարիտա, շատ ջերմ ու մեծ համակրանքով եմ վերաբերում Ձեզ։ Ինչպես եք հասցնում նման աշխատանքի մեջ նաեւ երեխաներ ունենալ, տնային աշխատանքներ կատարել, լինել կին եւ պարզապես խելացի ու գեղեցկուհի. ինձ համար անհասկանալի է»…



© NEWS.am STYLE