«Իրականում այս կյանքը շատ պարզ է, եթե այնտեղ ներարկես պարզություն, արդարություն եւ հոգատարությունը»․ Դիանա Գրիգորյան

20:51   3 նոյեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Սեւ-սպիտակ կադրին կից Դիանան գրել է․«Իրականում այս կյանքը շատ պարզ է, եթե այնտեղ ներարկես պարզություն, արդարություն եւ հոգատարությունը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տաբատ, բլուզ եւ կոստյում։ Նա բարձրակրունկ կոշիկներ էր ընտրել եւ փոքրիկ սեւ պայուսակ, իսկ կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ վզնոցները։ Լուսանկարը մեկնաբանված չէր։

 



© NEWS.am STYLE