«Սեւ այրու» վրեժը․ Գուչչիի սպանության մասին ֆիլմում Լեդի Գագան հանդես կգա գլխավոր դերում

14:11   4 նոյեմբերի, 2019

«Աստղը ծնվեց» ֆիլմի հաջողությունից հետո Լեդի Գագային ուշադրություն են դարձրել առաջատար ռեժիսորները եւ նրանցից մեկից նա նույնիսկ հասցրել է առաջարկ ընդունել: Ստեֆանիա Ջերմանոտան (երգչուհու իսկական անունը) կհայտնվի Մաուրիցիո Գուչչիի սպանության մասին պատմող քրեական դրամայում, որը Իտալիայի նորաձեւության տան նախկին ղեկավար եւ Gucci-ի հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի Ռիդլի Սքոթը։ Այս մասին գրում Է Variety-ն:

Маурицио Гуччи и Патриция Реджани, май 1972 года. / Фото: www.yahoo.com

Երգչուհին պետք է մարմնավորի Պատրիցիա Ռեջիանին՝ Ֆլորենցիայի 80-ականների ամենավառ գեղեցկուհիներից մեկը եւ Մաուրիցիո Գուչչիի կինը: Հենց նա է պատվիրել նախկին ամուսնու սպանությունը եւ դատապարտվել 26 տարվա ազատազրկման։ Գագայի հերոսուհին վաղաժամկետ ազատ է արձակվել 2017-ին:

Патриция Реджани. / Фото: www.welt.de

Մաուրիցիո Գուչչիի հետ ամուսնության ընթացքում, որը տեւել է 12 տարի, նա սովորել է ապրել շքեղության մեջ: Կյանքի հանդեպ Պատրիցիայի ունեցած հարաբերությունը նկարագրվում է իր կողմից մեկ անգամ հնչեցված արտահայտությամբ, որը աֆորիզմ է դարձել․ «Ավելի լավ է լաց լինել Ռոլս Ռոյսում, քան ծիծաղել հեծանիվով»:

Патриция Реджани. / Фото: www.nypost.com

Դիզայները 18 տարվա համատեղ կյանքից հետո լքել է կնոջը՝ հանուն մեկ այլ երիտասարդ կնոջ։ Այդ ժամանակ նա չէր պատկերացնում, թե որքան դաժան կլինի լքված Պատրիցիայի վրեժը։



© NEWS.am STYLE