«Երկու օր լաց եմ եղել»․ Արմինե Հարությունյանը սրտնեղել է իր հասցեին համացանցում հնչած մեկնաբանություններից

13:11   4 նոյեմբերի, 2019

Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնի, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը: Ինչպես գրում է «Сова» պարբերականը, Gucci հավաքածուի ցուցադրությունից հետո Արմինեի արտասովոր արտաքինը սոցիալական ցանցերում դարձել է քննարկումների առարկա:

Картинки по запросу tbilisi armine harutyunyan

Մոդելը նման վերաբերմունք չէր սպասում։

«Ինձ համար շատ դժվար էր հաղթահարել դա։  Ես նման ուշադրություն չէի սպասում։ Մանավանդ, որ ես չեմ մասնակցել գլխավոր հավաքածուի ցուցադրությանը, ես պարզապես ներկայացման մի մասն եմ եղել։  Դա շատ դժվար էր ինձ համար։ Ես երկու օր արտասվել եմ», - «Сова»-ին խոստովանել է Արմինեն։

Картинки по запросу tbilisi armine harutyunyan

«Ես որպես մոդել ոչ ոքի հայտնի չեմ եղել։ Բայց ինչ-որ պահի համացանցում ինձ հետ լուսանկարները ավելի ու ավելի շատացան եւ դրանց կից՝ նաեւ մեկնաբանությունները»։

Բարդ ժամանակներ էին, ասում է Արմինեն։ Բայց հետո եկավ բեկումնային պահը։

«Ծանր ապրումներից հետո ինչ-որ պահի որոշեցի այլ կերպ մտածել։  Ես դադարեցի համացանցում կարդալ մեկնաբանությունները եւ շարունակեցի ապրել իր սովորական կյանքով։ Նաեւ ինձ շատ օգնեց ընկերներիս, ընտանիքիս եւ հարազատներիս աջակցությունը»։

Картинки по запросу гуччи армине

Արմինեն խոստովանում է, որ շատ է անհանգստացել իր Թբիլիսյան ցուցադրությունից առաջ։

«Ես շատ էի վախենում։ Նախկինում երբեք չեմ քայլել պոդիումով։ Առաջին անգամը եղել է Gucci շոուի ժամանակ, բայց այնտեղ ես պարզապես կանգնած էի։ Այսօր ես պետք է քայլեի պոդիումի վրայով, բացի այդ՝ նաեւ շոուն սկսեի։  Դա շատ դժվար էր ինձ համար։ Հույս ունեմ, որ կարողացա հաջողությամբ այն կատարել։

Լուսանկարները՝ Сова



© NEWS.am STYLE