105 միլիոնի կեղծած կտավներ. արքայազն Չարլզին ներքաշել են սկանդալի մեջ

17:11   4 նոյեմբերի, 2019

Ամերիկացի նկարիչ-կեղծարար Թոնի Տետրոն հայտարարել է, որ Կլոդ Մոնեի «Ջրային շուշաններ» կտավը, որը գտնվում է հիմնադրամի գլխավոր գրասենյակում, ոչ թե բնօրինակն է, այլ պատճենը, եւ այն նկարել է նա: Խոսքը նաեւ հիմնադրամի եւս երկու նկարների մասին է՝ Սալվադոր Դալիի «Մեռնող Քրիստոսը» եւ Պաբլո Պիկասոյի «Ազատ լողորդուհիները»: Նկարների արժեքը կազմում է 105 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 135 մլն դոլար):

Картинки по запросу Клода Моне «Водяные лилии»

Նկարիչը, որը հաճախորդներին պաշտոնապես վաճառում է համաշխարհային գլուխգործոցների պատճենները, լրագրողներին հայտնել է. «Դուք կարող եք իմ նկարներով տպավորություն թողնել ձեր ընկերների վրա, զարդարել իրենց տունը, բայց նրանք երբեք փորձաքննություն չեն անցնի»:

Հիմնադրամի գրասենյակից հայտնել են, որ նկարները վարձակալվել են 10 տարով, բայց հիմա հրապարակայնորեն չեն ցուցադրվում։  Բացի այդ, հիմնադրամի տվյալներով, արվեստի գործերի վերաբերյալ որոշումներն անմիջականորեն չեն վերաբերում արքայազն Չարլզին:

Сальвадор Дали: Христос святого Хуана де ла Крус (1951)

«Շատ ցավալի է, որ հենց այդ նկարների իսկությունը կասկածի տակ է դրված», - պարբերականի հետ զրույցում ասել է հիմնադրամի ներկայացուցիչը:



© NEWS.am STYLE