Ուկրաինացի MARUV-ը, որպես ռուս երգչուհի, MTV Europe Music Awards մրցանակի է արժանացել

18:23   4 նոյեմբերի, 2019

Ուկրաինացի երգչուհի Աննա Կորսունը (MARUV), որը հաղթել է «Եվրատեսիլ-2019»-ի ազգային ընտրության եզրափակիչում, ինչն էլ վերածվել էր սկանդալի, արժանացել է MTV Europe Music Awards մրցանակի, սակայն, որպես լավագույն ռուս կատարող: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը։

Картинки по запросу instagram.com/maruvofficial

Երգչուհի MARUV-ը ներկա է գտնվել արարողությանը եւ անձամբ է ստացել մրցանակը: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Իսպանիայում՝ Սեիիլիա քաղաքում ։

Աստղը «Լավագույն ռուս կատարող» անվանակարգում առաջ է անցել առաջադրված այնպիսի թեկնածուներից, ինչպիսիք են՝ Face-ը, Little Big-ը, Noize MC-ը, Zivert-ը:

Певица на премии

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը, արարողության գլխավոր մրցանակը ստացել է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որն օրերս ճանաչվել է տասնամյակի արտիստուհի: Արտիստուհու ME! երգի տեսահոլովակը նշել են որպես լավագույն տեսահոլովակ, նա հաղթող է ճանաչվել նաեւ «ԱՄՆ-ի լավագույն կատարող» անվանակարգում:

Լուսանկարները՝ Getty Images,Instagram


© NEWS.am STYLE