Աշնանային․ Աննա Դովլաթյանի ոճային կերպարը

19:47   4 նոյեմբերի, 2019

Աննա, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, այս անգամ եւս բացառություն չի արել: Իր տեղադրած հերթական հմայիչ լուսանկարում Աննա հանդես է եկել աշնանային կերպարում: 

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է շագանակագույն երանգի, թավշյա կւսաշրջազգեստ, տաք, աշնանային սվիտեր, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից գեղեցկուհի Աննան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր շագանակահույն երանգի, երեկոյան, փայլուն կտորից, կարճ զգեստ, սեւ երանգի ոճային բարձրակրունկներ։ Աննան վառ, երեկոյան դիմահարդարմամբ էր, վարսերը հավաքված։ Աքսեսուարներից Աննան նախապատվությունը տվել էր մեծ ականջօղերին։ 



© NEWS.am STYLE