Լույս է տեսել «Նոր պապը» ֆիլմի հերթական թիզերը. ինչպես է Ջոն Մալկովիչը վայելում իշխանությունը

23:14   4 նոյեմբերի, 2019

Թողարկվել է «Նոր պապը» ֆիլմի նոր թիզերը, որը Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ հայրիկ» աղմկահարույց սերիալի շարունակությունն է։ Գլխավոր դերը կերտել է Ջուդ Լոուն:

«Յուրաքանչյուր ոք այս աշխարհում պետք է իմանա, թե ով է հայրը։  Սա ունայնություն չէ, այլ անհրաժեշտություն է», - թրեյլերում ասում է Ջոն Մալկովիչի հերոսը՝ նորընտիր պապ Յոհան Պավել III-ը։

Սերիալի սյուժեն խիստ գաղտնի է պահվում։ Դատելով թիզերից՝ Մալկովիչի հերոսը Վատիկանում փոխարինում է մոլի ծխող Լեննի Բիլարդոյին, քանի դեռ նա կոմայի մեջ է։ Նա այդ վիճակում հայտնվել է առաջին եթերաշրջանի եզրափակչում՝ վենետիկյան քարոզից հետո։  Վերջում Բելարդոն խորամանկ ժպիտը դեմքին արթնանում է։



© NEWS.am STYLE