Jamiroquai բենդը բարձր տրամադրությամբ ժամանեց Երեւան (ֆոտո/վիդեո)

17:28   4 նոյեմբերի, 2019

Jamiroquai բենդը քիչ առաջ ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան: Խումբը Երեւան է ժամանել Silk Note փառատոնի շրջանակում, եւ այստեղ հանդես է գալու իր առաջին մենահամերգով:

«Թռիչքը շատ լավ է անցել, ինձ շատ լավ եմ զգում», - NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց խմբի մենակատար Jay Kay-ը` հավելելով, որ համերգը անակնկալ կլինի իր հայ երկրպագուների համար:

«Հայաստանի մասին բնականաբար շատ եմ լսել, քանի որ Լոնդոնում հայկական մեծ համայնք կա»,-նշեց նա, այնուհետեւ ողջունեց լրագրողներին ու լուսանկարվեց տեսախցիկների առջեւ:

Jamiroquai բենդի երեւանյան մենահամերգը կկայանա նոյեմբերի 6-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE