Հեղինակավոր ակնոցների համաշխարհային առաջատարը ձեռք է բերում հայ դիզայների խումբը

11:12   2 նոյեմբերի, 2012

Իտալական «Luxottica» խումբը, որ հեղինակավոր արեւային ակնոցների համաշահային առաջատարն է, դիտարկում է «Ալեն Միկլի» ֆրանսիական ընկերությունը ձեռքբերելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «Nouvelles d'Arménie» –ին, հղում կատարելով «Il Sole 24 Ore»-ին։ Բանակցություներն արդեն թեժ կետի են հասել եւ մոտ օրերս հավանաբար համապատասխան հայտարարություն կարվի։

Թերթի համաձայն, «Ալեն Միկլի» բրենդը, որ ստեղծել է հայկական ծագմամբ ֆրանսիացի Ալեն Միկլիթարյանը, այս ոլորտում ամենահեղինակավորներից մեկն է։ Խումբը նաեւ համագործակցում է «Սթարքի» եւ «Ժան Փոլ Գոթյեի» ստեղծողների հետ։

Ավելացնենք, որ Ալեն Միկլիթարյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 1-ին Սենթ Կոլոմբեում՝ Ֆրանսիայում։ 1978-ին 23 տարեկանում ստանալով անկագործի դիպլոմ, նա Փարիզում հիմնում է «Ալեն Միկլի» խումբը եւ ստեղծում նոր մասնագիտություն՝ «ակնոցի դիզայներ»։



© NEWS.am STYLE