«Երեւանը գանձ է համեղ ուտել եւ խմել սիրողների համար». Forbes

11:18   5 նոյեմբերի, 2019

Forbes-ը նյութ է հրապարակել Երեւանի մասին՝ այն ներկայացնելով որպես գանձ նրանց համար, ովքեր սիրում են խմել եւ ուտել։

«Երեւանը շատ անվտանգ, բարյացակամ,  կենդանի քաղաք է՝ գրավիչ ճարտարապետությամբ եւ հարուստ պատմությամբ։ Այն անվանում են նաեւ «վարդագույն քաղաք» շինությունների պատճառով, որոնք կառուցված են տուֆից»,- գրում է պարբերականը։

Հեղինակ Թոմ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել վայրեր, ուր կարելի է զբոսնել, համեղ ուտել եւ խմել... Խոսվում է ե՛ւ Կասկադի մասին՝ իր յուրօրինակությամբ, թանգարանով, բազմազան ցուցադրություններով, ե՛ւ օպերայի հրապակի, եւ Հանրապետության հրապարակում երգող շատրվանների մասին։

Միաժամանակ հեղինակը ռեստորաններ եւ վայրեր է խորհուրդ տալիս, ծանոթացնում գինու տեղի ապրանքանիշերի եւ այդ խմիչքն արտադրողների հետ։ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել նաեւ Սարյան փողոց, ուր գինի խմելու համար բազմաթիվ վայրեր են առկա, եւ յուրաքանչյուր տարի անցկացվում են հայտնի գինու օրերը։ Մանրամասներն այս հղմամբ։

Լուսանկարները՝ Getty, Forbes



© NEWS.am STYLE