«Ես զբաղվում եմ սպորտով, բայց այդ ուտելիքը...». Քիմ Քարդաշյանը որոշել է նիհարել 8 կիլոգրամով

10:17   5 նոյեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանը սկսել է ուժեղացված ռեժիմով սպորտով զբաղվել` իր ծննդյան օրն իդեալական տեսք ունենալու համար: Խոսքը, մասնավորապես, նրա 40-ամյակի մասին է, որը Քիմը կնշի հաջորդ տարվա հոկտեմբերին:

Իրապատում-շոուի աստղը մարզվում է անձնական մարզչի` Մելիսա Ալկանտարայի հետ, որն, ի դեպ, մի անգամ պատասխանել է հեյթերներին: «Քիմը մարզվում է շաբաթվա ընթացքում վեց օր, վաղ առավոտից ջանքեր է գործադրում: Եվ ինձ չի հետաքրքրում նրա մարմնի մասին ձեր կարծիքը: Ես նրան տեսնում եմ ամեն առավոտ, տեսնում եմ`ինչպես է նա ջանքեր գործադրում, աշխատում ոչ միայն մարզասրահում, եւ դա գովասանքի է արժանի»,- գրել էր Ալկանտարան:

Այժմ արդեն հայազգի գեղեցկուհին նոր նպատակ ունի: «Ինձ լավ զգալու համար ես ցանկանում եմ նիհարել: Իսկ դա նշանակում է, որ հարկավոր է աշխատել բոլոր ուղղություններով»,- հայտնել է Քարդաշյանը: Նա նշել է, որ պատճառն ուտելիքն է: «Ես զբաղվում եմ սպորտով, բայց այդ ուտելիքը»,- նրա խոսքերը մեջբերել է DailyMail-ը:

Քիմը խոսոտավանել է, որ մարզվելու է նաեւ ընթրիքից առաջ, թեեւ նախկինում երբեք այդպես չի վարվել: Քիմը մարզումների ինտենսիվ կուրսի է անցել, երբ հասկացել է, որ գիրացել է 8 կիլոգրամով:

Նշենք, որ Met Gala 2019 մրցանակաբաշխությանը եւս Քիմը պատասխանատվությամբ էր մոտեցել եւ մարզվել` միջոցառմանն արժանավայել տեսք ունենալու համար:

Լուսանկաները՝ NEWS.am STYLE, 

GILBERT CARRASQUILLOGETTY IMAGES,

Instagram



© NEWS.am STYLE