Գրավիչ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

11:51   5 նոյեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին ուսերի հատվածում բաց հագուստ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ նուրբ դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությանը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր սպիտակ տոպ, նույն երանգի կարճ կիսաշրջազգեստ եւ մոխրագույնի ու սեւի համադրութամբ ջինսե բաճկոն։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին արծաթափայլ, նորաձեւ երկարաճիտ կոշիկները։



© NEWS.am STYLE