Գանգուրներ ու հմայիչ կերպար. Հասմիկ Խոջյանի աշնանային լուսանկարը

15:46   5 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի հագուստ է կրում։ Որպես սանրվածք՝ նա գանգուրներ է ընտրել եւ արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Իսկ դու ո՞րն ես ընտրում՝ սո՞ւրճ, թե՞ թեյ։ Ես սիրում եմ երեւանյան աշունը «վայելել» մեկ բաժակ կաթով սուրճով...»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Հասմիկը պատկերված էր՝ ֆոտոխցիկը ձեռքին։ Նա սեւ զգեստ էր կրում, լայնեզր, բալագույն գլխարկ։ Նա մուգ բալագույն շրթներկով էր։ Կադրին կից Հասմիկ Խոջյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Դու՛, այո՜ հենց ԴՈՒ, ժպտա քեզ եմ նկարում։ Սիրու՞մ ես լուսանկարվել․ ԱՅՈ կամ ՈՉ»։

Լուսանկարը՝ @photobynare



© NEWS.am STYLE