Էլթոն Ջոնն Էմինեմին փրկել է թմրամիջոցների գերդոզավորումից

14:49   5 նոյեմբերի, 2019

Ամերիկացի ռեփեր Էմինեմը թմրամիջոցներից կախվածության դեմ պայքարի ընթացքում դիմել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի օգնությանը։ Այս մասին նշվում է հիփ-հոփ կատարողի «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» (Not Afraid: The Evolution of Eminem) կենսագրականում, հայտնում է Daily Mail-ը։

Картинки по запросу eminem elton john

2007թ.-ին Էմինեմը ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում «Vicodin» ուժեղ ազդեցություն ունեցող ցավազրկողից գերդոզավորման պատճառով։ Նշվում է, որ ռեփերը «դեղաչափ էր ընդունել, որը համարժեք է հերոինի չորս փաթեթի»։ Կախվածությունից բուժման ընթացքում ռեցիդիվի երկու դեպքից հետո նա որոշել է դիմել Էլթոն Ջոնի օգնությանը, որն այդ պահին արդեն 30 տարի թմրամիջոցներ չէր օգտագործում։ Արտիստները յուրաքանչյուր շաբաթ կապ էին հաստատում միմյանց հետ եւ արդյունքում մտերիմ ընկերներ են դարձել։

Картинки по запросу eminem elton john

Էմինեմը «Vicodin»-ի մասին բազմաթիվ անգամներ հիշատակել է իր երգերում։ Մասնավորապես, դեղամիջոցի մասին նշվում է «Deja Vu», «Old Time’s Sake», «Kill You» եւ «Going Through Changes» կոմպոզիցիաներում։

Հոկտեմբերին հայտնի է դարձել Էլթոն Ջոնի նոր ինքնակենսագրականի մասին, որում վերջիս պատմել է քայլերի մասին, որոնք արվել են կոկաինի ազդեցության ներքո։ Արտիստը, մասնավորապես, հանել է հագուստը տեսախցիկի առաջ եւ հարվածել իր մենեջերին։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ FRANK MICELOTTA/GETTY IMAGES, Reuters/Gary Hershorn



© NEWS.am STYLE