«Ի՞նչ է ձեզ ասում իմ հայացքը». Լիա Զախարյանի հմայիչ կերպարը

17:07   5 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Ի՞նչ է ձեզ ասում իմ հայացքը։ Օրինակ՝ աչքերը կարող են խոսել։ Բղավել երջանկությունից կամ արտասվել։ Աչքերով կարելի է քաջալերել, խելքահան անել, ստիպել արտասվել։ Հայացքում կարելի է խորտակվել անզգույշ նայելու դեպքում...»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան պատկերված էր «թաց» դիմահարդարմամբ է, կրում էր վագրային պրինտով, խորը դեկոլտեով զգեստ։ Կերպարն ամբողջացնում էր զգեստի եւ դիմահարդարման երանգի լայնեզր գլխարկը։



© NEWS.am STYLE