«Հիմա ես իմ երազանքի մեջ եմ ապրում՝ աշխատում եմ երեխաներիս հետ եւ հետեւում նրանց երջանկությանը». Քրիս Ջենները նշում է 64-ամյակը

16:05   5 նոյեմբերի, 2019

Գեղեցիկ կին, հաջողակ գործարար, բազմազավակ մայր եւ ստեղծագործ պրոդյուսեր՝ այս բոլոր հատկանիշներն իր մեջ կրում է աշխարհահռչակ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, որն այսօր՝ նոյեմբերի 5-ին, նշում է ծննդյան 64-ամյակը:

Շատերը զարմանում են, թե ինչպես է այս կինը կարողացել իր ամբողջ ընտանիքը դարձնել այդքան հայտնի ու քննարկվող: Քրիս Ջենների հաջողության գրավականը բացահայտելու նպատակով առաջարկում ենք ծանոթանալ նրա հայտնի մտքերից մի քանիսին.

«Ես շատ բան եմ սովորել՝ պարզապես ուշադիր լինելով եւ տեսնելով, թե ինչպես են ինձ շրջապատող մարդիկ աշխատում»:

«Ես հավատում եմ Աստծուն եւ աղոթքի ուժին»:

«Հիմա ես իմ երազանքի մեջ եմ ապրում՝ աշխատում եմ երեխաներիս հետ եւ հետեւում նրանց երջանկությանը»:

«Ինձ դուր է գալիս ստեղծագործելու ընթացքն ու այն, թե ինչպես է ստեղծվում մի բան ոչ մի բանից»:

«Շատ մարդիկ կան, որոնք հրաշալի ու մեծ գաղափարներ ունեն, բայց մինչեւ չաշխատես, ընդ որում՝ ջանասիրաբար, չես հասնի ոչ մի բանի»:

«Պետք է զբաղվես մի բանով, ինչը քեզ միշտ ոտքի վրա կպահի՝ ամբողջ կյանքիդ ընթացքում»:

«Ես կյանքից սովորել եմ միշտ պատրաստ լինել եւ հասանելի լինել իմ երեխաների համար»:

«Իմ աղջիկները մեծացել են՝ խաղալով իմ պահարանի մեջ, հագնելով իմ կոշիկները… Հիմա տեղերով փոխվել ենք»:

«Պետք է, պարզապես, սովորական առօրյան դարձնել հատուկ»:

«Մեր շոուն սկսելուց առաջ առաջին նախապայմանը, որ դրել եմ աղջիկների առջեւ այն է եղել, որ մենք բոլորս շոուում պետք է լինենք իսկական՝ առանց խմբագրումների եւ կեղծիքի: Այդպես էլ եղավ՝ամեն ինչ իրական է, եւ ես հուսով եմ՝ մարդիկ ինչ-որ բաներ սովորում են մեր սեփական փորձից»:

Լուսանկարները՝ Getty images, Facebook



© NEWS.am STYLE