«Ինքներս շոկի մեջ ենք». Օքսանա Սամոյլովան եւ Ջիգանը չորրորդ անգամ ծնողներ կդառնան

16:35   5 նոյեմբերի, 2019

Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, չորրորդ անգամ մայր կդառնա։ Բլոգերն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որն արվել է Մալդիվներում. դրանում նկատելի է կլորացած որովայնը։

Оксана Самойлова и Джиган с детьми

«Ինքներս շոկի մեջ ենք»,- գրել է ռեփերի կինը։

Ջիգանը եւս իր միկրոբլոգում համատեղ լուսանկար է հրապարակել եւ երկրպագուների հետ կիսվել իր ուրախությամբ. «GOD'S PLAN։ Շնորհակալություն, Բարձրյալ։ Շնորհակալություն, Սիրելիս»։

Оксана Самойлова и Джиган

Հիշեցնենք՝ դեռ նախորդ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Սամոյլովան գտնվում է հղիության վաղ շրջանում, սակայն երաժիշտի կինը չէր շտապում բացահայտել լուրը։

Աղբյուրը՝ Spletnik 



© NEWS.am STYLE