Ինչո՞ւ են կանայք լքում տղամարդկանց

21:12   7 նոյեմբերի, 2019

Հաճախ կանայք հավաքում են իրենց ամբողջ քաջությունն ու ամբողջ ուժը եւ լքում տղամարդկանց, որոնց հետ ընդհանուր երեխաներ ունեն, տուն եւ կյանք: Գրեթե միշտ դա տեղի է ունենում գեթ մեկ պատճառով: Կանայք հեռանում են, որովհետեւ իրենց տղամարդն այլեւս չկա: Ոչ թե ընդհանրապես գոյություն չունի, այլ ներկա չէ իրենց կյանքում:  Տղամարդիկ աշխատում են: Ֆուտբոլ են խաղում կամ էլ համակարգչային խաղեր: Հեռուստացույց են դիտում: Գնում են ձկնորսության… Այս ցուցակը երկար կարելի է շարունակել: Այն տղամարդիկ, ում մասին խոսում ենք, վատ մարդիկ չեն: Լավ մարդիկ են, լավ հայրեր են: Նրանք ապահովում են իրենց ընտանիքը: Հաճելի են, գրավիչ:  Բայց չեն հետաքրքրվում իրենց կանանցով։

Իսկ խնդիրը հենց դա է: Ձեր կինը ձեր սեփականությունը չէ:  Նա պարտավոր չէ ամբողջ հոգով սիրել ձեզ: Այդ սերը պետք է վաստակել. օրեցօր  ու ամեն վայրկյան: Ճիշտ ինչպես փող եք վաստակում, պետք է նվաճեք ձեր կնոջը` ոչ թե փողով կամ սոցիալական կարգավիճակով, այլ ձեր ուշադրությամբ:  Նա պիտի զգա, որ դուք անտարբեր չեք: Նա պիտի իմանա, որ իր խոսքերն ու ապրումները ձեզ համար կարեւորություն ունեն: Պետք է հասկանա, որ լսում եք իրեն: Պարզապես գլխով մի արեք, երբ նա ձեզ ինչ-որ բան է բացատրում:  Նրան մի հանգստացրեք միատարր «ամեն ինչ լավ կլինի»-ով: Մի խաղացեք սատանայի փաստաբանի դերը: Փորձեք լսել նրան: Իրոք լսել: Լիակատար ուշադրությամբ շփվեք նրա հետ: Եթե բռնում եք  ձեռքը, ուշադրություն դարձրեք ձեռքի մեջ ձեր զգացողություններին:  Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում այն պահին, երբ դիպչում եք իրար կամ գրկում: Ինչ է տեղի ունենում ձեր մարմնում:  Դուք ինչ եք զգում: Ուշադրություն դարձրեք ձեր ամենանուրբ զգացողություններին եւ հույզերին։

Բայց դուք, իհարկե, չափից ավելի զբաղված եք դրա համար: Ժամանակ չունեք: Հինգ րոպե՞ էլ: Ամեն օր հինգ րոպե: Յուրաքանչյուր տղամարդ օրվա ընթացքում կարող է հինգ րոպե գտնել՝ ամբողջությամբ, անմնացորդ իր կնոջը նվիրվելու համար: Համոզված եղեք, որ դա անելուց անմիջապես հետո կզգաք այն, ինչ վաղուց չեք զգացել:

Հնարավոր է նույնիսկ, որը կյանքի լրիվ նոր համ զգաք: Եվ ձեր ամուսնությունը կփրկվի:  

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE