«Մենք շատ ենք սիրում Հայաստանը». Էնրիկե Իգլեսիասի եղբայրը` հայտնի պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը, ժամանեց Երեւան (ֆոտո/վիդեո)

21:28   5 նոյեմբերի, 2019

Էնրիկե Իգլեսիասի եղբայրը` հայտնի պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը, քիչ առաջ ժամանեց Հայաստան: Նա «Զվարթնոց» օդանավակայանում սկզբում խուսափեց տեսախցիկներից` նշելով, որ հոգնած է եւ լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին կպատասխանի վաղը կայանալիք ասուլիսին:

Այնուամենայնիվ, NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան` նշեց, որ տրամադրությունը հրաշալի է. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Մենք շատ ենք սիրում Հայաստանը»:

Խորխե Իգլեսիասը Հայաստան է ժամանել Silk Note Festival-ի բացմանը ներկա գտնվելու համար: Իգլեսիասը ներկայացնում է միջազգային Berin Iglesias Art միջազգային իվենթ հոլդինգը, որը ներկայացնում է համաշխարհային արտիստներին Եվրոպայում: Berin Iglesias Art-ը փառատոնի գործընկերն է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE