«Ամենամիայնակ» Կիանու Ռիվզը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ սիրավեպ ունի

13:16   6 նոյեմբերի, 2019

Կիանու Ռիվզը բոլորովին վերջերս դարձել է համացանցի օգատետերի սիրելին կեղծ հարցազրույցի պատճառով։ Դրանում նրան այսպիսի խոսքեր էին վերագրվում. «Դուք ռոմանտի՞կ սիրո մասին եք խոսում։ Գիտեք՝ ես միայնակ տղա եմ։ Իմ կյանքում ոչ ոք չկա։ Բայց եթե դա տեղի ունենա, ես կհարգեմ ու կիսրեմ այդ մարդուն։ Հույս ունեմ՝ ինձ հետ դա տեղի կունենա»։

Սակայն «ամենամիայնակ»-ի տիտղոսը չի սպառնում նրան. կանադացի հայտնի դերասանը սիրավեպ ունի նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ, հայտնում է Mirror-ը։

Զույգին միասին նկատել են LACMA Art + Film բարեգործական միջոցառման ընթացքում Լոս Անջելեսի արվեստների թանգարանում։ Նրանք ժպտում էին ու ձեռք ձեռքի էին բռնել։ Ընդ որում, 55-ամյա Ռիվզն ու 46-ամյա Գրանտը ծանոթ են վաղուց. 2011թ.-ին լույս է տեսել Ode To Happiness («Ներբող երջանկությանը») գիրքը, որի վրա նրանք միասին են աշխատել։ 2015թ.-ին հրատարակվեց նրանց մեկ այլ համատեղ աշխատանք՝ Shadows («Ստվերներ»)։

Киану Ривз показался на публике с новой подругой

1999թ.-ին ծնվել է արտիստի եւ նրա սիրելիի՝ դերասանուհի Ջենիֆեր Սայմի մահացած պտուղը։ Երկու տարի անց Սայմը մահացել է ավտովթարի հետեւանքով։ Այդ ժամանակվանից ի վեր Ռիվզն իր անձնական կյանքի մասին պաշտոնական հայրարարություն չի արել։

Լուսանկարները՝ սոցիալական ցացներ, Getty Images



© NEWS.am STYLE