«Ես եւս կծեծեի նրան». Էմինեմի հին երգում դաժան բառեր են գտել Ռիհաննայի մասին

18:11   6 նոյեմբերի, 2019

Reddit-ի օգտատերերը հատված են հրապարակել Էմինեմի «Things Get Worse» երգից, որը չի ներառվել վերջնական տարբերակում։ Մարդիկ անսպասելի կերպով լսել են Մարշալ Մեթերսի (էմինեմի իսկական անունը)  բավական կտրուկ խոսքերը Ռիհաննայի հասցեին։

Картинки по запросу rihanna eminem getty images

Էմինեմի երգի հատվածը հրապարակվել է Reddit-ում՝ բաժնում, որը նվիրված է երգչին։ Տողերը պետք է հայտնվեին Մարշալ Մեթերսի «Relapse» իններորդ ալբոմոմում, որը թողարկվել է 2009թ.-ին։ Սակայն արդյունքում երգը վերափոխվել է եւ թողարկվել 2011թ.-ին որպես «Things Get Worse», հայտնում է Complex-ը։ Այժմ աուդիուհրապարակումն արդեն ջնջվել է, սակայն համացանցը հիշում է ամեն ինչ, այնպես որ ֆայլը հայտնվել է Twitter-ում։

«Slim Shady» երգում խոսվում է Քրիս Բրաունի կողմից այդ ժամանակ նրա ընկերուհուն՝ Ռիհաննային ծեծի ենթարկելու մասին (2009թ.-ի փետրվարին ռեփերը վեճի ընթացքում հարձակվել է ընկերուհու վրա)։ Եվ Էմը կտրուկ արտահայտվում է աղջկա մասին. «Ես, իհարկե, Քրիս Բրաունի կողմից եմ, ես եւս կծեծեի քածին, եթե նա ինչ-որ բանով վարակեր իմ... (սեռական օրգան)»։ 

Շատ օգտատերեր եւ հատկապես Ռիհաննայի երկրպագուները շտապել են քննադատել Մարշալ Մեթերսին իբրեւ ընտանեկան բռնությանն աջակցելու համար։ Twitter-ի օգտատերերը նաեւ կարծիք են հայտնել, որ հենց Ռոբին Ֆենտիի (երգչուհու իսկական անունը) հետ համագործակցության շնորհիվ է ռեփերը 2010-ական թվականներին մեծ հայտնիություն ստացել։

Աղբյուրը՝ Medialeaks

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE