«12 աստիճան». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

10:47   6 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի բաճկոն է կրում եւ դեղին գլխարկ։ Իննան նախապատվություն է տվել մեղմ շպարին։ «Լավ օր բոլորին»,- գրել է նա։ Լուսանկարի վրա առկա է նաեւ «12 աստիճան» գրությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին գրավիչ ու ոճային կերպարում էր։ Նա շագանակագույն հագուստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Հագուստն ընդգծում էր Իննայի գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին «թաց» դիմահարդարում էր ընտրել եւ մեղմ շպար։ Հետեւորդներին լուսանկարներն ակնհայտորեն դուր էին եկել. դերասանուհու էջը լի էր հաճոյախոսություններով։

Լուսանկարը՝ @lon__94



© NEWS.am STYLE