«Հաճախ նայեք երկնքին». Հասմիկ Խոջյանի լուսանկարը

11:45   6 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարկել՝  ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կարմիր վերնազգեստ է ընտրել, որը համադրել է սեւ գոտու հետ։ Կերպարն ամբողջացրել են նույն գույնի տաբատն ու երկարաճիտ կոշիկները։ Որպես աքսեսուար՝ Հասմիիկ Խոջյանը լայնեզր գլխարկ է ընտրել։ «Հաճախ նայեք երկնքին»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի հագուստ էր կրում։ Որպես սանրվածք՝ նա գանգուրներ էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Իսկ դու ո՞րն ես ընտրում՝ սո՞ւրճ, թե՞ թեյ։ Ես սիրում եմ երեւանյան աշունը «վայելել» մեկ բաժակ կաթով սուրճով...»,- գրել էր նա։

Լուսանկարը՝ @photobynare



© NEWS.am STYLE