Լիլուն՝ շքեղ զգեստով

12:46   6 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն, որը վերջին շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին երեկոյան կերպարում է։ Նա երկար զգեստ է ընտրել, որը զարդարված է քարերով։ Լիլուն շքեղ սանրվածք է ընտրել եւ վառ դիմահարդարում։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլուն ներկայացել էր հմայիչ ու շքեղ կերպարում․ նա կրում էր ուսը բաց, երեկոյան զգեստ, որն ընդգծել էր նրա կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին ոսկեգույն բարձրակրունկները։



© NEWS.am STYLE