Էլեգանտ. միշտ ոճային Աստղիկ Սաֆարյանի կերպարը

13:49   6 նոյեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին էլեգանտ կերպարում է։ Նա սեւ զգեստ է կրում, որը հետաքրքիր կտրվածք ունի մեջքի հատվածում։ Միջին երկարության հագուստն Աստղիկ Սաֆարյանը համադրել է սեւ, փոքրիկ պայուսակի հետ։ Նա պարզ սանրվածք է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ականջօղեր եւ արեւային ակնոց։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ուսերի հատվածում բաց հագուստ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել եւ նուրբ դիմահարդարում, որն ընդգծել էր նրա գեղեցկությանը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE