«Մինչեւ քո մեջ չսպանես ալարկոտությունը, երազանքիդ չես հասնի». Լիլիթ Բաբասյան

15:43   6 նոյեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը վառ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերն  ու աչքերը։ Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքն ու աքսեսուարները՝ վզնոց, ժամացույց եւ թեւնոց։ «Մինչեւ քո մեջ չսպանես ալարկոտությունը, երազանքիդ չես հասնի»,- այս մակագրությամբ է ուղեկցվում լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ПП НУТРИЦИОЛОГ МОТИВАЦИЯ (@lilitbabasyan__oganesian)

Ավելի վաղ Լիլիթը տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացրել էր գրավիչ կերպարում։ Հոլովակում Լիլիթը սեւ, կաշվե կիսաշրջազգեստ էր կրում, վառ վերնաշապիկ։ Վարսերը կիսով չափ հավաքված էին։ Կերպարն ամբողջացնում էին սեւ սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից հայտնի սննդաբանը գրել էր. «Միշտ հիշեք՝ կյանքը հրաշալի է, կարևորը՝ թեթև նայել նրան։ Ձեզ շրջապատեք լավ մարդկանցով ու լավ էմոցիաներով։ Սիրելիներս, թող վաղն ավելի լավ օր լինի, քան երեկ էր»։



© NEWS.am STYLE