«Դոմ 2»-ի այլանդակված աստղը կրծքի անհաջող պլաստիկայից հետո ցանկանում է դատի տալ վիրաբույժին (ֆոտո)

15:16   7 նոյեմբերի, 2019

«Դոմ 2» իրապատում շոուի նախկին մասնակից Ինեսա Շեւչուկը ծրագրում է «պատժել» աստղային պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Տեպլյաշինին, որի աշխատանքից դժգոհ է։ Ինեսայի խոսքով՝ այժմ իր կուրծքն «ապրում է իր կյանքով», եւ վիրահատության արդյունքը հեռու է իր սպասումներից. մարմնին սարսափելի սպիեր են մնացել, իսկ իմպլանտը մշտապես տեղաշարժվում է։

Девушка намерена подавать заявление в суд

«Կարծես մսավաճառ է կտրել։ Կուրծքը շարժվում է դեպի թեւատակը, իսկ բժիշկն ասում է, որ գոհ է իր աշխատանքից։ Իմպլանտները պտտվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Այո՛, երբեմն իմպլանտը լինում է իր տեղում, ինչպես օրինակ այսօր, եւ թվում է, թե ամեն ինչ լավ է։ Սակայն երկու ժամ անց այն կրկին պտտվում է, եւ կուրծքը սարսափելի տեսք է ունենում։ Իսկ վիրահատությունը միլիոն ռուբլի արժեր»,- զայրացել է Ինեսան։

Инесса недовольна новой грудью

Նա փորձում է հասնել նրան, որ կրկին վիրահատություն արվի, եւ ինքը կարողանա ապրել առանց ամաչելու։ Շեւչուկը հայտարարել է դատարան դիմելու մտադրության մասին։ Բացի այդ՝ նա իր էջում հավաքում է աղջիկների պատմություններ, որոնք եւս դժգոհ են Տեպլյաշինի աշխատանքից։

Александр настаивает на своей невиновности

Ալեքսանդրը հայտարարում է, որ անբասիր համբավ ունի եւ երկար տարիներ աշխատում է մոսկովյան վերնախավի հետ։ Նրա աստղային հաճախորդների շարքում են երգչուհի Իրինա Դուբցովան եւ դերասանուհի Նատալյա Բոչկարյովան։ Տեպլյաշինը մտադիր է դատարանում պապաշտպանել իր ճշմարտացիությունը։

«Այդ մարդն անցել է սահմանն ու խախտել օրենքը։ Անձամբ, վիրավորնանքներով։ Ինեսան հետապնդումներ կստանա, 5 մլն կվճարի եւ հետո ներողություն կխնդրի»,- սպառնացել է Ալեքսանդրը։



© NEWS.am STYLE