20 տարի անց. Անջելինա Ջոլին մերկացել է ամսագրի ֆոտոշարքի համար

18:11   7 նոյեմբերի, 2019

Ըստ ամենայնի, Անջելինա Ջոլիի կյանքում նոր շրջան է, որն արտացոլվում է նրա ստեղծագործությններում: Հոլիվեդյան դերասանուհին կրկին նկարահանվել է ամսագրի էրոտիկ շապիկի համար` գերազանցելով նախորդ աշխատանքները:

Анджеліна Джолі

Արդեն 20 տարի`Լարա Քրոֆթի ժամանակներից, Անջելինա Ջոլին չէր նկարահանվել գայթակղիչ կերպարներում: Եվ ահա հոկտեմբերին ամերիկյան ֆիլմերի աստղը վերադարձել է կրակոտ նկարահանումների` հայտնվելով «Madame Figaro» ամսագրի շապիկին: Վերջին ամսվա ընթացքում Էնջին երկրպագուներին նվիրել է երրորդ էրոտիկ ֆոտոշարքը:

Анджеліна Джолі

Ամսագրի շապիկը եւ ֆոտոշարքի մյուս լուսանկարները, որոնց վրա աշխատել է լուսանկարիչ Պատրիկ Մաքին, հայտնվել են ամերիկյան «Harper's Bazaar»-ի Instagram-յան պաշտոնական էջում: Կադրերից մեկում հայտնի լուսանկարիչն ամսագրի դեկտեմբերյան համարի հերոսուհուն պատկերել է նրա համար սովորական կերպարում: Սակայն մյուս լուսանկարները ցնցել են նրա շատ երկրպագուների:

Анджеліна Джолі

44-ամյա Անջելինա Ջոլին պրովոկացիոն հագուստ է ընտրել` ցանցկեն կոմբինեզոն: Մեկ այլ լուսանկարում նա ամբսղջությամբ մերկ է, ծածկվել է կիսաթափանցիկ շղարշով։

Աղբյուրը՝ 24tv.ua

Լուսանկարները՝ Instagram/harpersbazaarus



© NEWS.am STYLE