Նադեժդա Օբոլենցեւան եւ Ռեզո Գիգինեիշվիլին զվարճացել են Երեւանում Jamiroquai-ի համերգի ընթացքում (վիդեո)

10:11   7 նոյեմբերի, 2019

Այս տարվա ամռանը տեղի ունեցավ Մոսկվայի ամենաաղմկոտ իրադարձություններից մեկը՝ Նադեժդա Օբոլենցեւայի եւ Ռեզո Գիգինեիշվիլի հարսանիքը, որը սիրավեպը սկսվելու պահին դեռ ամուսնացած էր Նադեժդա Միխալկովայի հետ։ 37-ամյա ռեժիսորի եւ 36-ամյա Օբոլենցեւայի հարսանիքին ներկա էր մոսկովյան բոմոնդը։

Տոնի հայտնի հյուրերի շարքում կարելի էր տեսնել Յանա Ռուդկովսկայային, Սվետլանա Բոնդարչուկին ընկերոջ՝ Սերգեյ Խարչենկոյի հետ, Սնեժանա Գեորգիեւային, Օքսանա Լավրենտեւային, Ֆյոդոր Բոնդորչուկին կնոջ՝ Պաուլինա Անդրեւայի հետ եւ ուրիշների։

Похожее изображение

Սիրահարները հազավեպ են համատեղ լուսանկարներ հրապարակում սոցիալական ցանցերում, սակայն այսօր Նադեժդան երկրպագուներին ուրախացրել է նոր տեսանյութով։ Instagram-յան էջում նա տեսանյութ է հրապարակել, որն արվել է բրիտանական Jamiroquai խմբի համերգի ընթացքում։ Դրանում նա պարում է սիրելիի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nadezda Obolentseva (@nadineobolentseva)

«Ընտանեկան համաժամանակյա լող @jamiroquaihq-ի հնչյունների ներքո»,- հրապարակումը մակագրել է Օբոլենցեւան։

Բրիտանական հայտնի Jamiroquai խումբը Երեւանում հանդես է եկել համերգով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  Silk Note փառատոնի շրջանակներում։



© NEWS.am STYLE