Նուրբ ու հմայիչ. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

10:41   7 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին բաց գույնի բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեղմ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարը հավանաբար արվել է նկարահանումների ընթացքում, Մարինկան այն չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին գունավոր շապիկ էր կրում, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Մարինկան գեղեցիկ սանրվածք էր ընտրել, ոճային ակնոց, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ մատանիներ եւ ժամացույց։ Մեկնաբանություններում դերասանուհին դիմել էր հետեւորդներին՝ հարցնելով՝ արդյոք իրեն սազում է գլխարկ։



© NEWS.am STYLE