Կարճ շրջազգեստ, վերարկու. Լիա Զախարյանի ոճային կերպարը

11:41   7 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին բաց գույնի շրջազգեստ է կրում եւ կիսաթափանցիկ բլուզ։ Հագուստն ընդգծում է Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Նա երկար, շագանակագույն վերարկու է կրում, իսկ կերպարն ամբողջացնում է կապույտ պայուսակը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Ի՞նչ է ձեզ ասում իմ հայացքը։ Օրինակ՝ աչքերը կարող են խոսել։ Բղավել երջանկությունից կամ արտասվել։ Աչքերով կարելի է քաջալերել, խելքահան անել, ստիպել արտասվել։ Հայացքում կարելի է խորտակվել անզգույշ նայելու դեպքում...»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE