Մալախովը պատմել է ՝ որքան գումար է ստացել «Առաջին ալիք»-ում եւ ինչ վերաբերմունք ունի Բորիսովի նկատմամբ (վիդեո)

14:12   7 նոյեմբերի, 2019

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը պատմել է՝ որքան գումար է ստացել ռուսական «Առաջին ալիք»-ում աշխատանքի ընթացքում եւ նշել «Ռոսիա 1»-ում աշխատավարձի մոտավոր չափը։ Նրա հետ հարցազրույց է անցկացրել լրագրող Քսենիա Սոբչակը YouTube-յան իր ալիքի համար։

Մալանովի խոսքով՝ «Առաջին ալիք»-ում ինքը մոտավորապես 50 հազար ռուբլի է ստացել եւ այժմ համարժեք աշխատավարձ է ստանում «Ռոսիա 1»-ում, ուր սեփական շոուն է վարում։ Նա նաեւ հայտարարել է, որ իր տվյալներով՝ ավելին ստացել են միայն Վլադիմիր Պոզները եւ Իվան Ուրգանտը։

Картинки по запросу малахова

Մալախովը պատմել է Դմիտրի Բորիսովի տգեղ պահվածքի մասին, որը փոխարինել է նրան «Пусть говорят» հաղորդումում։ Հեռուստահաղորդավարը նույնիսկ չէր մտածի նեղանալ Բորիսովից, եթե վերջինս անձամբ ասեր այդ նշանակման մասին։ Այս դեպքում Մալախովն իրեն փոխարինողի մասին իմացել է հեռուստաեթերից։

Похожее изображение

Դրանից հետո նրանք երկու կարճ հանդիպում են ունեցել։ Մալախովը նույնիսկ դադարել է գնալ մարզասրահ, ուր Բորիսովը հաճախում էր իր օրինակով։



© NEWS.am STYLE