Շքեղ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

12:39   7 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Որպես աքսեսուարներ՝ Մարիամը նուրբ վզնոց է ընտրել եւ խոշոր ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ Մարիամը ջինսե տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում էր մոխրագույն վերարկուն։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին մատանի էր ընտրել եւ արեւային ակնոց։ «Բարի լույս»,- լուսանկարը մակագրել էր դերասանուհին՝ օգտագործելով «կոֆե, կենտրոն» հեշթեգը։



© NEWS.am STYLE