«Միակ». Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու ջերմ լուսանկարը

14:42   7 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու սեր խոստովանել ամուսնուն։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են խնջույքի ընթացքում։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Երբ կեսօր է, բայց դեռ երեկվա տպավորություններդ թարմ են... սիրում եմ քեզ... ՄԻԱԿ»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որն արվել էր զբոսանքի ժամանակ։ Դերասանուհին գրկել էր փոքրիկ որդուն, իսկ լուսանկարել էր քույրը։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Անահիտը գրել էր․ «Մայրս...և երկու քույրերս... սեր ու վստահություն...ուժ ու անկեղծություն...»։



© NEWS.am STYLE