Աննա Դովլաթյանի ու ամուսնու սիրառատ լուսանկարն օդանավակայանից

15:41   7 նոյեմբերի, 2019

Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք հաճախ են կիսվում համատեղ ջերմ լուսանկարներով։

Այս անգամ ընտանեկան կադրեր է հրապարակել Աննան։ Լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված է, Աննան լայնեզր գլխարկ է կրում եւ համբուրում է ամուսնուն։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարցրել է՝ արդյոք նրանք կարող են գուշակել՝ այս անգամ ուր են մեկնում։ Օգտատերերը չեն մոռացել հաճոյախոսություններ անել զույգին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին շագանակագույն, թավշյա շրջազգեստ էր կրում, աշնանային սվիտեր, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE