«Երբ փողոցում ծանոթ ես տեսնում…». Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

18:42   7 նոյեմբերի, 2019

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանը պատկերված է զբոսանքի ընթացքում։ Նա մուգ գույնի տաբատ է կրում եւ վերնաշապիկ։ «Երբ փողոցում ծանոթ ես տեսնում…»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր իր կերտած հայտնի կերպարներից մեկում։ Կադրին կից դերասանը հումորային մեկնաբանություն էր կատարել՝ գրելով․ «Գյա ցրտեց»: Դերասանի հետեւորդները ինչպես միշտ անմասն չեն մնացել եւ նույն կերպ արձագանքել են նրա գրառմանը։

Լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE