Թիմբերլեյքի սկանդալային հոլովակի աղջիկներից մեկը բաց լուսանկար է հրապարակել

15:35   20 հուլիսի, 2013

Ջասթին Թիմբերլեյքը հուլիսի սկզբին ներկայացրել էր իր վերջին՝ The 20/20 Experience ալբոմի Tunnel Vision երգի հոլովակը: 7 րոպե տեւողությամբ տեսահոլովակը լի է մերկ աղջիկներով եւ համացանցում դիտումների ռեկորդներ է սահմանում: Այն արդեն շուրջ 5 մլն մարդ է դիտել:

Ըստ The Sun-ի, հոլովակի աղջիկներից մեկը՝ 29-ամյա բրիտանական մոդել Լորա Շիլդսը, անգլիական պարբերականին է ներկայացրել իր բաց լուսանկարը:

Laura Shields was chosen for Justin Timberlake video

Լուսանկարն ապացուցում է, որ Ջասթինը չի սխալվել ընտրության հարցում:

Laura Shields in Justin Timberlake's Tunnel Vision video 

Բրիտանական որոշ հրատարակություններ աղջկան համարում են երկրի «ամենաթեժ» մոդելը: Լորան ընդգկված է նաեւ մոլորակի ամենասեքսուալ 100 կանանց ցուցակում:

Laura Shields

Հատկանշական է, որ Լորան, ում համար մոդելի մեծ ապագա էին գուշակում, որոշել է թողնել այդ բիզնեսը: Շիլդսը սովորում է Լիիդսի համալսարանի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետի ասպիրանտուրայում: Բացի այդ, նա High-IQ society Mensa-ի՝ ինտելեկտուալ հասարակության անդամ է:

Ինչ վերաբերում է հոլովակին. Ջասթինից բացի, դրա ուղղությամբ աշխատել է նաեւ Թիմբալենդը, ով մասնակցել է նաեւ երգի ձայնագրությանը:

Սակայն հոլովակում գլխավոր դերն ամենեւին էլ կատարողներինը չէ, այլ մերկ աղջիկներինը: Բայց եթե հիշենք տեսանյութերի սյուժեները, որոնցով Թիմբերլեյքն եւ Թիմբալենդը սկսել են համագործակցությունը, օրինակ՝ Cry Me a River-ը, Tunnel Vision-ն ավելի շատ «գեղարվեստական մերկություն է»:



© NEWS.am STYLE