Տնային դիմակներ. դրանք քսելու հիմնական կանոնները

20:21   9 նոյեմբերի, 2019

Տնային դիմակները լուծում են մաշկի խնդիրները, ինչպես նաեւ ձեր դրամապանակը պաշտպանում են գեղեցկության սրահներում մեծ գումարներ վատնելուց։ Որպեսզի դիմակի ազդեցությունն առավելապես արդյունավետ լինի, քսելու ընթացքում պետք է մի քանի կանոնի հետեւել։

Փորձեք դիմակի գործածումը համատեղել հանգստի հետ։ Դիմակը դեմքին կարտոֆիլ մաքրելու կամ աղցան պատրաստելու փոխարեն, բուժիչ միջոցը դեմքին քսելուց հետո պետք է թուլանալ եւ պառկել բազմոցին։ Երկրորդի դեպքում արդյունքն ավելի մեծ կլինի։

Նախքան դիմակը քսելը դեմքից պետք է հեռացնել կոսմետիկ միջոցները եւ լավ մաքրել մաշկը։ Դիմակը պետք է երկայնքով քսել՝ կզակից դեպի աչքեր, վերեւի շրթունքից մինչեւ ականջներ եւ ճակատի մեջտեղից մինչեւ քունքեր։ Չի կարելի դիմակը քսել աչքերի եւ շուրթերի հատվածում։

Կոպերին ու աչքերի շուրջն ընկած հատվածին յուղոտ կրեմ քսել։ Մինչ դիմակը մաշկի վրա է, կարելի է աչքերին ոչ թունդ թեյի կամ երիցուկի թուրմով թրջոցներ դնել։

Լավ կլինի դիմակը կոսմետիկ վրձինով քսել։ Այն պետք է քսել դեմքին եւ պարանոցին՝ հավասարաչափ եւ ոչ հաստ շերտով։

Խորհուրդ է տրվում մաքրող դիմակները մաշկի վրա պահել 10 րոպե, իսկ սնուցողներն ու խոնավեցնողները՝ 15-20 րոպե։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս 30 րոպեից ավելի պահել դիմակը դեմքին, այն կարող է մաշկի գրգռման պատճառ դառնալ։

Կախված դիմակի բաղադրությունից՝ այն կարելի է մաքրել չոր անձեռոցիկով, սառը ջրով եւ հատուկ լոսյոնով թրջած բամբակով։ Յուղոտ մաշկից դիմակը կարելի է հեռացնել եռացրած ջրով, փափուկ բորաթթվով, կիտրոնի կամ նարնջի հյութով։ Նորմալ կամ չոր մաշկից դիմակը կարելի է հեռացնել բուսական թուրմերով, կաթով, ոչ թունդ թեյի կամ մասուրի թուրմով։

Դիմակը մաքրելուց հետո դեմքը ցողեք սառը ջրով եւ զգուշորեն չորացրեք սրբիչով կամ անձեռոցիկով։ Դրանից հետո մաքրեք տոնիկով եւ խոնավեցնող (առավոտվա համար) կամ սնուցող (երեկոյի համար) միջոց քսեք։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE