«Ես 50 մլն հետեւորդ չեմ ունենա, եթե ցույց չտամ նստատեղս». Ուիլ Սմիթ (վիդեո)

10:17   8 նոյեմբերի, 2019

51-ամյա Ուիլ Սմիթը հավանաբար Instagram-ի ամենաուրախ «կերպարներից» մեկն է։ Ընդ որում, նա նույն հաջողությամբ կատակում է թե մտերիմների, թե իր վերաբերյալ. դերասանն իրեն մեծ հեգնանքով է վերաբերվում։ Երեկ դերասանը տեսագրել է իր առաջին կոլոնոսկոպիան (հաստ աղիքի հետազոտության մեթոդ հատուկ սարքի միջոցով)։

«Ինձ ասացին, որ ես 50 մլն հետեւորդ չեմ ունենա, եթե ցույց չտամ հետույքս։ Այնպես որ ահա ես, կոլոնոսկոպիա եմ անցնում»,- գրել է նա՝ ակնարկելով Instagram-յան աղջիկներին, որոնք ցուցադրում են նստատեղը՝ գրավելով նոր հետեւորդների։

Սմիթն ամբողջական տեսանյութը հրապարակել է YouTube-յան ալիքում, իսկ պրոցեդուրան անցել է առանց բարդությունների։

Հայտնի չէ՝ արդյոք սրանից հետո Սմիթը 50 մլն հետեւորդ կունենա, թե ոչ, փոխարենը Youtube-ում տեսանյութը շատ հայտնի է։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ CNN, Daily Mail, Veriety



© NEWS.am STYLE