Շքեղ շիկահեր Նատալյա Ռուդովան՝ գայթակղիչ լողազգեստով (ֆոտո)

12:19   8 նոյեմբերի, 2019

Գեղեցկուհի Նատալյա Ռուդովան գտնվում է Բալիում, ուր մասնակցում է «Место под солнцем» իրապատում-շոուի նկարահանումներին։ Հեռուստահաղորդավարուհին սեքսուալ լողափնյա հագուստով պարծեցել է սլացիկ կազմվածքով։ «Татьянин день» սերիալի աստղը պաշտում է վառ գույնի հագուստ։

Շիկահերը կղզում գայթակղիչ լողազգեստ է կրել։ Նա ցույց է տվել՝ ինչպես է պատրաստվում լողափ գնալուն։ Նատալյան հետաքրքիր կերպար է ընտրել՝ լուսանկարվելով կարմիր բիկինիով։

Ռուդովան լուսանկարվել է նաեւ հայելու առաջ՝ ցուցադրելով կազմվածքի առավելությունները՝ գեղեցիկ կուրծքը, բարակ գոտկատեղն ու երկար ոտքերը։ Նա կիսաթափանցիկ խալաթ է կրել եւ նորաձեւ գլխարկ։ Instagram-ի աստղն արձակել է մազերը։  

Նատալյան ուշադրություն է հատկացրել նաեւ աքսեսուարներին։ Նա խոշոր մատանի է ընտրել եւ կարմիր թեւնոց։ Կերպարն ամբողջացել է բնական գույնի մատնահարդարումը։

Արտիստը նաեւ գայթակղիչ կադրեր է հրապարակել, որոնք արվել են լողավազանի մոտ։ Ռուդովան ազդեցիկ դիրք է ընդունել ջրի մոտ եւ հանդուգն հայացքով նայել տեսախցիկին։ «Երբեմն ինձ թվում է, որ եթե այստեղ թույլատրեին կախարդների որսը, մարդիկ հաճույքով կայրեին բազմաթիվ գեղեցիկ կանանց»,- ասել է աստղը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo,

«Կոմսոմոլսկայա պրավդա», Instagram



© NEWS.am STYLE